Սթինգը խոստովանել է, որ լսողությունը որոշակիորեն տուժել է և բժիշկները խորհուրդ են տվել կրել լսողական սարք։ Երգիչը փորձել ու հրաժարվել է այդ գաղափարից. «Ես փորձեցի կրել լսողական սարք, սակայն լսեցի ավելի, քան ցանկանում էի»։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և ներկայացրել կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը ԳՄ նիստում չի քննարկվել՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
ՀՀԿ-ն նոյեմբերի 26-ի համագումարում կունենա ծրագրի ու կանոնադրության փոփոխություն, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնաբանել է քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու համանախագահների և 10 պատգամավորների ձերբակալություններն ու հայտարարել, որ նրանք են երկիրը «խառնողները»:
Չինական Շանսի նահանգում զանգվածային ճանապարհատրանսպորտային վթար է եղել 56 ավտոմեքենայի մասնակցությամբ, զոհվել է առնվազն 17 մարդ: 37 մարդ ստացել է վնասվածքներ:
Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...